ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արևմուտքն արդեն 150 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային ռազմական օգնության վրա. գումարի հոսքը չի նվազում. Պուտին

Արևմուտքն արդեն 150 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային ռազմական օգնության վրա. գումարի հոսքը չի նվազում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Արևմուտքն արդեն 150 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային ռազմական օգնության վրա:

Ըստ ՌԴ նախագահի՝ գումարի հոսքն Ուկրաինա չի նվազում:

Պուտինն ասել է, որ, ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման ասոցիացիայի, G7 երկրները 2020-2021 թվականներին աշխարհի ամենաաղքատ երկրներին օգնելու համար ծախսել են մոտ 60 միլիարդ դոլար։

«150 (միլիարդ) պատերազմի համար, և 60՝ ամենաաղքատ երկրների, որոնց մասին իբր մշտապես հոգ են տանում, ընդ որում՝ այս փողը ստացող երկրները պարտադիր պետք է հնազանդվեն պահանջներին։ Իսկ ո՞ւր մնացին աղքատության դեմ պայքարի, կայուն զարգացման, էկոլոգիայի մասին բոլոր խոսակցությունները։  Ընդ որում, պատերազմի համար փողի հոսքը չի նվազում»,- ասել է նա։

  • Կիսվել: