Արևմտյան ափին անօրինական բնակավայրերի անեքսիայի մասին օրինագիծն արժանացել է Քնեսեթի հավանությանը
Հորդանան գետի արևմտյան ափին՝ պաղեստինյան օկուպացված տարածքներում, ապօրինի կառուցված հրեական բնակավայրերի անեքսիա նախատեսող օրինագիծը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացել Իսրայելի Քնեսեթում կայացած նախնական քվեարկության ժամանակ, որին մասնակցել է 49 պատգամավոր, կողմ է քվեարկել 25-ը, դեմ՝ 24-ը՝:
«Նոամ» կուսակցության պատգամավոր Ավի Մաոզի ներկայացրած օրինագիծը կոչ է անում Քնեսեթին քննարկել գրավյալ պաղեստինյան տարածքների անեքսիայի հարցը, որտեղ գտնվում են անօրինական հրեական բնակավայրերը: Փաստաթուղթը խորհրդանշական բնույթ ունի։
Օրենքն ուժի մեջ մտնելու համար պետք է անցնի ևս երեք ընթերցում խորհրդարանում:


