հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Արցախի նկատմամբ ագրեսիան արդարացնողները, ՌԴ խաղաղապահ առաքելության դերը նվազեցնողները պետք է իրավական պատասխանատվություն կրեն․ Միլոնով

Արցախի նկատմամբ ագրեսիան արդարացնողները, ՌԴ խաղաղապահ առաքելության դերը նվազեցնողները պետք է իրավական պատասխանատվություն կրեն․ Միլոնով

Մարդիկ, որոնք արադարցնում են Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, անմեղ մարդկանց սպանությունները, նվազեցնում ՌԴ խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը պետք է կրեն իրավական պատասխանատվություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետումայի պատգամավոր Վիտալի Վ. Միլոնովը։

Նա, մասնաավորապես, նշել է․

«Ինձ համար կարևոր է, որ բոլոր այն անձիք, որոնք վաճառված են թուրքական կողմին  և առաջ են տանում Ղարաբաղի պատերազմի վերաբերյալ թուրք-ադրբեջանական տեսակետը, զբաղվում են թուրքական պրոպագանդայով` ի վնաս Ռուսաստանի` պատասխան տան։

Մարդիկ, որոնք արադարցնում են Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, անմեղ մարդկանց սպանությունները, նվազեցնում ՌԴ խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը պետք է կրեն իրավական պատասխանատվություն։ Քանի որ նրանք գործում են Ռուսաստանի շահերի դեմ։ Այդ է պատճառը, որ այս հարցով ես դիմել եմ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինին»

  • Կիսվել: