ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի բռնազավթված տարածքներում ականների պայթյունից սպանվել է 37 և վիրավորվել 160 ադրբեջանցի

Արցախի բռնազավթված տարածքներում ականների պայթյունից սպանվել է 37 և վիրավորվել 160 ադրբեջանցի

Ադրբեջանի զինուժը թուրքական բանակի սակրավորների ստորաբաժանման օգնությամբ ականազերծման աշխատանքներ է անում Արցախի բռնազավթված տարածքներում և հարակից շրջաններում, գրում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական գործակալության թղթակիցը հայտնում է, որ 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո մինչև օրս ականազերծվել է 23.000 հեկտար մակերեսով գոտի։
 

Այդ ընթացքում և տարածքում հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 26.000 չպայթած զինամթերք, 19.000 հակահետևակային և 10.000 հակատանկային ական։

Նշվում է, որ հայկական ուժերի ականապատած տարածքներում 2020թ. նոյեմբերի 10-ից մինչև օրս ականների պայթյունից սպանվել է 37 ադրբեջանցի։ Նշված ժամանակահատվածում ականի պայթյունից վիրավորվել է 111 ադրբեջանցի զինվոր և 49 խաղաղ բնակիչ։

Հիշեցում է արվում, որ Հայաստանը իր ռազմագերիների դիմաց Ադրբեջանին է հանձնել ականապատ տարածքների քարտեզներ։

«Բայց դրանք ունեն ընդամենը 25 տոկոս ճշգրտություն»,- դժգոհում է թուրքական աղբյուրը։

  • Կիսվել: