ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Առանց զինված ուժերի երկիրը չի կարող ինքնիշխան լինել․ Կիմ Չեն Ըն

Առանց զինված ուժերի երկիրը չի կարող ինքնիշխան լինել․ Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ այն պետությունը, որը հրաժարվել է ինքնապաշտպանությունից, չի կարող ինքնիշխան համարվել։ Նրա խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

«Իրապես ինքնիշխան երկիրը, որը հրաժարվել է ռազմական բախումներից, բախվելու է ագրեսիայի և, անշուշտ, հայտնվելու է ուրիշի «կրնկի տակ»»,- ասել է Կիմ Չեն Ընը Փհենյանում զենքի ցուցահանդեսի բացման ժամանակ:

Պետական ​​գործերի նախագահի խոսքով՝ միայն ռազմական ուժը, որն ի վիճակի է ճնշել թշնամուն, ապահովում է կայունության և զարգացման երաշխիքներ և մնում է խաղաղությունը պաշտպանելու միակ միջոցը։ Կիմ Չեն Ընը հավելել է, որ Կորեայի Աշխատավորական կուսակցությունը և կառավարությունը չեն անտեսի Հյուսիսային Կորեայի անվտանգության իրավունքների խախտումները և թույլ չեն տա փոխել ռազմական հավասարակշռությունը։

  • Կիսվել: