երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Առանց լուրջ շրջադարձի դեպի Արևելք և լոգիստիկ նոր միջանցքների ստեղծման, Ռուսաստանի համար դժվար կլինի․ ՌԴ վարչապետ

Առանց լուրջ շրջադարձի դեպի Արևելք և լոգիստիկ նոր միջանցքների ստեղծման, Ռուսաստանի համար դժվար կլինի․ ՌԴ վարչապետ

Առանց լուրջ շրջադարձի դեպի Արևելք և աննախադեպ պատժամիջոցների ճնշման պայմաններում լոգիստիկ նոր միջանցքների ստեղծման, Ռուսաստանի համար դժվար կլինի կատարել երկրի առջև ծառացած խնդիրները։ Ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրել է РИА Новости-ն։

«Այսօրվա դրությամբ, առանց, օրինակ, լուրջ շրջադարձի դեպի Արևելք, առանց նոր լոգիստիկ միջանցքների ստեղծման, շատ դժվար կլինի: Իհարկե, փոխադրումային կարողությունների ընդլայնումը շատ կարևոր խնդիր է»,- ասել է Միշուստինն Ուլան-Ուդեում լոկոմոտիվների վերանորոգման գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանը։ 

Նա շնորհակալություն է հայտնել գործարանի աշխատակիցներին կատարած աշխատանքի համար։

«Այստեղ, մասնավորապես այս գործարանում, դուք ներգրավված եք, ի թիվս այլ բաների, օգնելու երկրին կատարել այն բոլոր խնդիրները, որոնք նրա առջև կանգնած են, հատկապես նման աննախադեպ պատժամիջոցային ճնշման պայմաններում, և, համապատասխանաբար, կատարելու պետական զարգացման նպատակները»,- ասել է Միշուստինը:

  • Կիսվել: