Առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ են լինելու այս պատերազմում. Զելենսկի
Առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ են լինելու այս պատերազմում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է UNIAN-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք շատ ժամանակ չունենք։ Առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ են լինելու այս պատերազմում՝ Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և ձեր բոլորի, քանի որ սա Ռուսաստանի Դաշնության պատերազմն է հենց ազատության դեմ։ Մենք քիչ ժամանակ ունենք որոշելու, թե ինչ արդյունք կունենա»:
Զելենսկին նաև կոչ է արել արագ քայլեր ձեռնարկել՝ ընդգծելով, որ «մենք պետք է արագ լինենք և չենք կարող վատնել պատերազմի ամիսները՝ տասնամյակներ չկորցնելու համար»։
«Աշխարհը թույլ չի տալիս, որ ճակատամարտը պարտվի, երբ վտանգված է ազատությունը: Մեզ բոլորիս հաղթանակ է պետք, և մենք գիտենք, թե ինչու»,-ասել է նա: