Արաղչին ժամանել է Վիեննա՝ ՀԳՀԾ-ի բանակցությունների չորրորդ նիստին մասնակցելու համար
Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական տեղակալը և Իրանի բանակցային պատվիրակության ղեկավար Աբբաս Արաղչին ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա ՝ ՀԳՀԾ-ի բանակցությունների չորրորդ փուլին մասնակցելու համար, գրում է parstoday.com-ը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հինգշաբթի օրը ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա՝ մասնակցելու ՀԳՀԾ-ի բանակցությունների չորրորդ փուլին:
Այսօր Իրանի արտաքին գործերի փոխնախարարը կհանդիպի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ:
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովների վերջին հանդիպումներն անցկացվում են ՝ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման միջոցով միջուկային գործարքը վերականգնելու համար:
Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ում կասեցված քայլերին վերադառնալու պայմանը ԱՄՆ բոլոր հակաիրանական պատժամիջոցների չեղարկումն է: