երեքշաբթի, հունվար 21
21 / 1 / 2025
Արաղչին ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայի զարգացումները

Արաղչին ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայի զարգացումները

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկեր Աբդուլլա բին Զայեդ ալ Նահյանի հետ, քննարկում անցկացրել տարածաշրջանի, հատկապես՝ Սիրիայի զարգացումների վերաբերյալ:

Կողմերն ընդգծել են այդ երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և անվտանգությունն ու կայունությունը պահպանելու, նաև Սիրիայի վրա Իսրայելի ավիահարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը։

Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման կարևորության և սադրիչ գործողություններից խուսափելու մասին: Ըստ կողմերի՝ նման գործողությունները կարող են խաթարել տարածաշրջանի երկրների միջև բարեկամության և համագործակցության մթնոլորտը։

  • Կիսվել: