ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արաբական որոշ առաջնորդներ «աչք են փակում» Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վրա․ Զելենսկի

Արաբական որոշ առաջնորդներ «աչք են փակում» Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վրա․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է արաբական որոշ առաջնորդների ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայում Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովում՝ «Ռուսաստանի ներխուժման վրա աչք փակելու» համար, գրում է BBC-ն:

«Որոշ պետություններ պետք է մտածեն Ռուսաստանի հետ իրենց կապերի մասին։ Ցավոք, աշխարհում եւ ձեր մեջ կան մարդիկ, ովքեր աչք են փակում այս ռազմագերիների եւ ապօրինի բռնակցումների վրա։ Ես այստեղ եմ, որպեսզի բոլորը կարողանան անկեղծ նայել: Որքան էլ ռուսները փորձեն ազդեցություն ունենալ, պետք է մնա անկախությունը»,-ասել է նա։ 

Զելենսկին նաեւ Ջիդդայում հավաքված առաջնորդներին ասել է, որ իր երկիրը պաշտպանվում է «գաղութարարներից եւ իմպերիալիստներից»։

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովին մասնակցելու նպատակով Սաուդյան Արաբիա ժամանելու մասին:

Al-Arabiya հեռուստաալիքը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը Ջիդդա է ժամանել ֆրանսիական ինքնաթիռով, որը մեկնել է Լեհաստանից:

Զելենսկու խոսքով՝ ուկրաինական պատվիրակության կազմում է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւը։

 

  • Կիսվել: