շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ապստամբությունից օրեր առաջ Պրիգոժինին տեղեկացրել են, որ «Վագներ»-ի հեռացնելու են հատուկ գործողությունից. Կարտապոլով

Ապստամբությունից օրեր առաջ Պրիգոժինին տեղեկացրել են, որ «Վագներ»-ի հեռացնելու են հատուկ գործողությունից. Կարտապոլով

՛՛Վագներ՛՛ մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ, որից հետո նրան ծանուցվել է հատուկ ռազմական գործողությունում իր ընկերության մասնակցության դադարեցման մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ապստամբության փորձից մի քանի օր առաջ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ՛՛բոլոր կազմավորումները, որոնք կատարում են մարտական առաջադրանքներ, պետք է պայմանագիր կնքեն նախարարության հետ՛՛

՛՛Եվ բոլորը սկսեցին իրականացնել այս որոշումը, միանգամայն ճիշտ որոշում. բոլորը՝ բացի պարոն Պրիգոժինից՛՛,-հավելել է պատգամավորը, ըստ որի՝ ՛՛այն ժամանակ Պրիգոժինին տեղեկացրել են, որ այս դեպքում ՛՛Վագները՛՛ չի մասնակցի հատուկ ռազմական գործողությանը՛՛։

Պարզաբանելով, թե դա ինչ է ենթադրում՝ Կարտապոլովն ասել է, որ դա նշանակում է՝ ոչ մի ֆինանսավորում կամ նյութական ռեսուրս չի հատկացվելու, իսկ Պրիգոժինի համար, նրա խոսքով, դա է հիմնականը, ՛՛ոչ թե գլխավորը՛՛:

՛՛Կատարվել է հետևյալը. առաջինը՝ փողը, երկրորդը՝ հիմար և չափից դուրս մեծ հավակնությունները, երրորդը՝ հուզված վիճակ։ Այս ամենը միասին հանգեցրել է դավաճանության և իր մարտական ընկերների խաբեության փորձին՛՛,-խոսելով ապստամբության փորձի պատճառների մասին՝ ասել է Կարտապոլովը:

  • Կիսվել: