կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անթալիայում վթարի է ենթարկվել ռուսաստանցի զբոսաշրջիկներով միկրոավտոբուսը

Անթալիայում վթարի է ենթարկվել ռուսաստանցի զբոսաշրջիկներով միկրոավտոբուսը

Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավհատ քաղաքային վարչատարածքում ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին կայանած բեռնատարին, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները։

Ավտոճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է միկրոավտոբուսի վարորդը, տուժել է 5 ռուսաստանցի զբոսաշրջիկ։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

  • Կիսվել: