Anonymous-ը կիբերպատերազմ է հայտարարել Ռուսաստանին
Աշխարհի ամենահայտնի հաքերային խմբերից մեկը՝ Anonymous-ը, հայտնել է, որ «պաշտոնապես կիբեր պատերազմ է հայտարարել Ռուսաստանի կառավարությանը»։
«Anonymous-ի կոլեկտիվը Ռուսաստանի դեմ կիբերպատերազմի վիճակում է»,- ասվում է Twitter-ում ուրբաթ երեկոյան՝ փետրվարի 25-ի գիշերը, #Ukraine հեշթեգով արված գրառման մեջ:
Ավելի ուշ Anonymous-ի հաքերները հայտարարեցին, որ շարքից հանել են ռուսական RT News ալիքի կայքը։