Անկարայում մեկնարկել է Բլինքենի և Ֆիդանի հանդիպումը
Անկարայում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվելու է Սիրիայում տիրող իրավիճակը։
Բլինքենը վերահաստատել է Սիրիայում բոլոր դերակատարների՝ մարդու իրավունքները հարգելու, միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման և խաղաղ բնակիչներին, ներառյալ փոքրամասնությունների խմբերի անդամներին պաշտպանելու համար հնարավոր բոլոր քայլերի կարևորությունը: