Անկարան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման գործում. Էրդողանը՝ Զելենսկիին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը հայտարարել է Անկարայի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման գործում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին:
՛՛Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Նրանք անդրադարձել են հացահատիկային միջանցքի շուրջ զարգացումներին, Թուրքիայի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական և էներգետիկ աջակցությանը»,հայտնում են Թուրքիայի նախագահի գրասենյակից:
Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան կարող է դիվանագիտական ներդրում ունենալ Զապորոժիեի ատոմակայանում իրականացվող գործընթացի արագացման գործում:


