ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Անհրաժեշտ է սառեցնել Բաքվի հետ պայմանագրերը եւ պատժամիջոցներ կիրառել․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Անհրաժեշտ է սառեցնել Բաքվի հետ պայմանագրերը եւ պատժամիջոցներ կիրառել․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Հոկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանը լսումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ

Բանախոսները դատապարտել են Ալիևի գործողությունները և քննադատել Եվրամիության ղեկավարներին, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Եվրոպացի խորհրդարանականները նշել են, որ իրենք բազմիցս զգուշացրել են Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգի մասին և առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Ալիևի դեմ։

«Մենք զոհաբերեցինք հայերին հանուն «ռեալպոլիտիկի». անհրաժեշտ է սառեցնել Բաքվի հետ պայմանագրերը եւ պատժամիջոցներ կիրառել»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Կաստալդոն։

  • Կիսվել: