երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Անհրաժեշտ է դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում և վերադառնալ բանակցություններին. Լուկաշենկո

Անհրաժեշտ է դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում և վերադառնալ բանակցություններին. Լուկաշենկո

Բելառուսը մտադիր չէ ներքաշվել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների մեջ, մանավանդ որ Ռուսաստանը նույնպես դա չի խնդրում նրանից, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք այնտեղ (Ուկրաինայում – խմբ.) ոչ ոքի չենք սպանել և չենք էլ պատրաստվում սպանել, նախ՝ մեզ ոչ ոք չի խնդրում մասնակցել այս գործողությանը, այս դեպքում՝ Ռուսաստանը, և մենք մտադիր չենք խառնվել դրան: Մենք միշտ խոսել ենք և խոսում ենք դրա մասին, բայց, ըստ երևույթին, նրանք չեն ուզում մեզ լսել»,- ասել է Լուկաշենկոն ամերիկյան NBC ընկերությանը տված հարցազրույցում:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Բելառուսը ձգտում է մասնակցել ռուսական ռազմական գործողությանը, նախագահն ընդգծել է, որ ինքը բազմիցս ասել է, որ իր հանրապետությունը մասնակցում է հատուկ գործողության՝ ամեն կերպ աջակցելով Ռուսաստանին։

«Մեր աջակցությունը  նրանում է, որ Լեհաստանի և Լիտվայի հետ մեր սահմանները չխախտվեն, և ռուսական զորքերը Բելառուսի միջոցով թիկունքից հարված չստանան»,- պարզաբանել է Բելառուսի ղեկավարը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում և վերադառնալ բանակցություններին։

«Զելենսկուն արգելել են բանակցություններ վարել: Նա անկախ չէ:

Ամեն օր հազարավոր մարդիկ են մահանում, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, որ ոչ մի բանում մեղավոր չեն։ Ուստի, եկեք դադարեցնենք այս հակամարտությունը», - ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Լուկաշենկոն, որից հատվածներ է մեջբերել «BelTA»-ն:

  • Կիսվել: