կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը

Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերաբերյալ պետք է կայացվի կոլեկտիվ որոշում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Մերկելը նշել է իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։

 «Բանակցություններն, իհարկե, չպետք է ընթանան առանց Ուկրաինայի մասնակցության: Միաժամանակ, կարծում եմ, որ Ուկրաինային աջակցող շատ երկրներ պետք է միասին որոշեն, թե երբ է կարելի խնդրի դիվանագիտական ​​լուծումը քննարկել Ռուսաստանի հետ: Կիևը միայնակ չի կարող որոշել դա»,- ասել է Մերկելը՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե երբ դա տեղի կունենա:

  • Կիսվել: