շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Անձնական հարցերը պետք է դնել մի կողմ և միավորվել, թշնամին սպասում է Ռուսաստանի երկպառակությանը․ Զախարովա

Անձնական հարցերը պետք է դնել մի կողմ և միավորվել, թշնամին սպասում է Ռուսաստանի երկպառակությանը․ Զախարովա

Անձնական հարցերը պետք է դնել մի կողմ և միավորվել։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի մեկ գլխավոր հրամանատար, և նա բոլորին կոչ արեց միավորվել, հիմա դա է կարևորը։

«Միավորվե՛ք։ Դուք եղբայրներ եք: Դուք պաշտպանում եք ոչ թե անհատների, այլ բոլորիս շահերը։ Դուք պաշտպանում եք ձեր հսկայական ընտանիքը: Եվ մենք հավատում ենք ձեզ, ինչպես միշտ հավատացել և աջակցել ենք: Այսօր մեզ բոլորիս գայթակղում են՝ ստուգելով մեր ամրությունը։ Մի՛ տրվեք դրան: Նախագահի կողքին ենք: Աստված պահապան մեզ»,- գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ թշնամին սպասում է Ռուսաստանի երկպառակությանը, սակայն դա տեղի չի ունենա: 

  • Կիսվել: