երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Անդրեյ Ռուդենկոն և Տոյվո Կլաարը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

Անդրեյ Ռուդենկոն և Տոյվո Կլաարը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

 Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
 
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումների ներկա իրավիճակը՝ հաջորդ 56-րդ փուլի նախօրեին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը:

  • Կիսվել: