հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ-ը փորձում է բաժանել Եվրոպան՝ օգտագործելով նրա հակառակորդների մարտավարությունը. Կալաս

ԱՄՆ-ը փորձում է բաժանել Եվրոպան՝ օգտագործելով նրա հակառակորդների մարտավարությունը. Կալաս

ԱՄՆ-ը փորձում է բաժանել Եվրամիության երկրները։ Այս մասին մարտի 13-ին հայտնել է եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

Նրա խոսքով՝ միության անդամ պետությունները առանձին վերցրած ավելի քիչ իշխանություն ունեն, քան ԵՄ կազմում։ Կալասը կարծում է, որ Վաշինգտոնն օգտվում է սրանից։

«Կարեւոր է, որ բոլոր [երկրները] հասկանան, որ ԱՄՆ-ը շատ հստակ հասկացրել է, որ ցանկանում է բաժանել Եվրոպան։ Նա չի սիրում Եվրամիությունը»,- ասել է նա Financial Times (FT) թերթի հարցազրույցում։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ը այս նպատակին հասնելու համար օգտագործում է «ԵՄ հակառակորդներին» բնորոշ մարտավարությունը։

  • Կիսվել: