ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կհայտարարի Վրաստանի դեմ
ԱՄՆ-ը խոստանում է առաջիկա շաբաթների ընթացքում հայտարարել Վրաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, երկուշաբթի օրը հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք շատ մտահոգված ենք Վրաստանում ժողովրդավարության վիճակով և այն գործողություններով, որոնք ձեռնարկում է այն խարխլելու համար: Մենք կունենանք այլ գործողություններ, որոնք կիրականացնենք առաջիկա շաբաթների ընթացքում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։
Միլլերը պարզաբանել է, որ խոսքը կոնկրետ պատժամիջոցների նոր փաթեթի մասին է, որի մասին կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում։