հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ներգրավվածությունը՝ օգնելու Ադրբեջանին և տարածաշրջանին՝ ապահովելու կայուն խաղաղություն

ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ներգրավվածությունը՝ օգնելու Ադրբեջանին և տարածաշրջանին՝ ապահովելու կայուն խաղաղություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունն Ադրբեջանի անկախությանը և ինքնիշխանությանը:

Բլինկենի խոսքով՝ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել համագործակցությունը և ներգրավվածությունը՝ օգնելու Ադրբեջանին և տարածաշրջանին՝ ապահովելու կայուն խաղաղություն:

«Մենք լիովին հանձնառու ենք աջակցելու այս նպատակին, որը կբերի ավելի լավ ապագա բոլոր նրանց համար, ովքեր Հարավային Կովկասում են», - այս ասվում է Բլինկենի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվան նվիրված շնորհավորական ուղերձում:

 Բլինկենը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն գնահատում է  Ադրբեջանի հետ զարգացող համագործակցությունը:

  • Կիսվել: