երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ն միջամտում է տարածաշրջանի երկրների ներքին գործերին և աջակցում է ահաբեկչությանը. Իրաքում Իրանի դեսպան

ԱՄՆ-ն միջամտում է տարածաշրջանի երկրների ներքին գործերին և աջակցում է ահաբեկչությանը. Իրաքում Իրանի դեսպան

Ընդգծելով, որ Միացյալ Նահանգները միջամտում է տարածաշրջանի երկրների գործերին և աջակցում ահաբեկչությանն Իրաքում Իրանի դեսպանը հայտարարել է, որ տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերումն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունն է, գրում է parstoday.com-ը:

Ալ-Իրաքիա լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրաջ Մասջեդին հայտարարել է. «Անկասկած, Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի ցանկացած սադրանք կարցաժանանա համարժեք պատասխանի: Տարածաշրջանում ԱՄՆ-ի բազաները բոլոր խնդիրների պատճառն են, և Իրանը դեմ է արտասահմանյան ուժերի ներկայությանը Իրաքում և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում»:

«Իրանը երբեք չի ընդունի ԱՄՆ քաղաքականությունը, քանի որ այն հիմնված է արհամարհանքի, ահաբեկչության, ճնշման և պատժամիջոցների վրա», - ասել է Մասջեդին:

  • Կիսվել: