ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պետդեպը կոչ է արել օգնել երկրաշարժից տուժած Սիրիային՝  առանց հարաբերությունների վերանայման

Պետդեպը կոչ է արել օգնել երկրաշարժից տուժած Սիրիային՝ առանց հարաբերությունների վերանայման

ԱՄՆ-ը կոչ է անում համաշխարհային հանրությանը երկրաշարժերից հետո Սիրիայի իշխանությունների հետ հարաբերություններ կարգավորելով՝ օգնություն չուղարկել, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

ԱՄՆ-ն ասում, որ օգնում է սիրիացիներին բարեկամ հասարակական կազմակերպությունների միջոցով։

«Մենք հավատում ենք, որ մենք և աշխարհի բոլոր երկրները կարող ենք միաժամանակ բավարարել երկու հրամայականները՝ բավարարել սիրիացի ժողովրդի հումանիտար կարիքները՝ առանց վերանայելու կամ բարձրացնելու հարաբերությունների մակարդակը (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի վարչակարգի հետ», – ասել է Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցում։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժերից տուժել է հարևան Սիրիայում, որտեղ զոհերի թիվը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 1,4 հազարը, գրեթե 2,5 հազարը վիրավորվել է։

  • Կիսվել: