ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ը դեմ չէ ամերիկյան զենքով Ղրիմի վրա հարձակումներին

ԱՄՆ-ը դեմ չէ ամերիկյան զենքով Ղրիմի վրա հարձակումներին

Վաշինգտոնը դեմ չէ, որ ուկրաինական բանակը ԱՄՆ-ի կողմից տրամադրված զենքով հարվածներ հասցնի Ղրիմին: CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
 
«Մենք որևէ սահմանափակում չենք նախատեսել Ուկրաինայի համար՝ հարվածելու իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող տարածքներին: Իսկ Ղրիմը, մեր կարծիքով, Ուկրաինա է»,- ասել է նա:
 
Սալիվանը նաև ասել է, որ ԱՄՆ-ը չի աջակցում Կիևի հարձակումներին ՆԱՏՕ-ի կողմից մատակարարվող զինատեսակներով Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա:

  • Կիսվել: