ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«ԱՄՆ վարչակազմը չի աջակցում Ուկրաինայի հարձակումներին Ռուսաստանի ներսում». Սպիտակ տան մամուլի քարտուղար

«ԱՄՆ վարչակազմը չի աջակցում Ուկրաինայի հարձակումներին Ռուսաստանի ներսում». Սպիտակ տան մամուլի քարտուղար

ԱՄՆ վարչակազմը չի աջակցում Ուկրաինայի հարձակումներին ՛՛Ռուսաստանի ներսում՛՛: Այս մասին նա ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը՝ մեկնաբանելով Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա անօդաչուների հարձակումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք տեսել ենք հարձակման մասին հաղորդումները և տեղեկություններ ենք հավաքում կատարվածի վերաբերյալ, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ի՛նչ է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ, ինչպես ավելի վաղ ասել էինք, մենք չենք աջակցում Ուկրաինայի հարձակումներին Ռուսաստանի ներսում։ Մենք շատ հստակ հայտարարել ենք այդ մասին՛՛։

Կարին Ժան-Պիեռի խոսքով՝ Վաշինգտոնը կենտրոնացած է Կիևին ռազմական տեխնիկա տրամադրելու և Ուկրաինայի զինվորներին վերապատրաստելու հարցերի ուղությամբ, որոնք անհրաժեշտ են ինքնիշխան տարածքները վերադարձնելու համար:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվի ՛՛Արևմուտքի դեմ պատերազմի՛՛՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ուկրաինական հարձակումների պատճառով՞

  • Կիսվել: