ԱՄՆ-ում տարակուսած են Իրանի անսովոր որոշումից
Իրանի էժան անօդաչու թռչող սարքերով հարձակումները քայքայում են թանկարժեք ամերիկյան հակաօդային պաշտպանությունը, գրում է 19FortyFive-ը։
«Քանի որ հակամարտությունը շարունակվում է, էժան զենքերով հարձակումների ալիքները գնալով ավելի տարածված են դառնում, ինչը սպառնում է սպառել Ամերիկայի թանկարժեք հակաօդային պաշտպանության համակարգերը։ Մասնավորապես, մտահոգիչ է այն, որ ավելի ցածր ինքնարժեքով Shahed անօդաչու թռչող սարքերով ավելի թանկարժեք զենքեր են ոչնչացվոււմ», - նշվում է հոդվածում։
Հեղինակը նշում է, որ ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերը օգտագործում են 3-ից մինչև12 միլիոն դոլար արժողությամբ խափանող հրթիռներ՝ իրանական այդ էժան անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար։


