շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱՄՆ-ում հնարավոր են համարել, որ Իսրայելն է իրենց փոխանցել Իրանի դպրոցին hարվածելու կոորդինատները

ԱՄՆ-ում հնարավոր են համարել, որ Իսրայելն է իրենց փոխանցել Իրանի դպրոցին hարվածելու կոորդինատները

Հաշվի առնելով հետախուզության ոլորտում համագործակցության բարձր մակարդակը՝ հավանականություն կա, որ հենց Իսրայելն է ԱՄՆ-ին տրամադրել Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցին հարվածելու կոորդինատները, կարծում է ԱՄՆ ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ի պատասխան ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հարցին, թե եղե՞լ են դեպքեր, երբ ամերիկացիները հարվածներ են հասցրել՝ օգտագործելով Իսրայելի տրամադրած կոորդինատները, Քենթը դրական պատասխան է տվել:

«Այո, և մենք Իսրայելի հետ հետախուզական տվյալների այնքան մեծ ծավալով ենք կիսվում, որ դա լիովին հնարավոր է: Սակայն ոչ ոք չի բարձրացնում այս թեման»,- հարցազրույցում հայտարարել է Քենթը: 

Հիշեցնենք, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ է հայտնվել հանրապետության հարավում գտնվող աղջիկների դպրոցը, ինչի հետևանքով զոհվել է 168 դպրոցական, ինչպես նաև 14 ուսուցիչ և դպրոցի աշխատակից: 

  • Կիսվել: