շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ Սենատը մերժել է «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցների նախագիծը

ԱՄՆ Սենատը մերժել է «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցների նախագիծը

ԱՄՆ Սենատը հունվարի 13-ին մերժել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը, որն առաջարկել էր Տեխասի ներկայացուցիչ հանրապետական ​​Թեդ Կրուզը։ Քվեարկության ժամանակ փաստաթուղթը չի ստացել ընդունման համար սենատորների անհրաժեշտ մեծամասնությունը՝ 100-ից առնվազն 60-ը՝ գրում է DW-ն։

Օրինագիծը նախատեսում է սահմանափակումներ մտցնել գազատարի նախագծման, կառուցման և շահագործման համար պատասխանատու կազմակերպությունների, այդ թվում՝ շահագործող Nord Stream 2 AG ընկերության, ինչպես նաև նրանց մի շարք աշխատակիցների նկատմամբ՝ օրենքի ընդունումից 15 օրվա ընթացքում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ավելի վաղ մտավախություն էր հայտնել, որ նման պատժամիջոցները կհանգեցնեն Վաշինգտոնի և Բեռլինի հարաբերությունների վատթարացմանը։

  • Կիսվել: