երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱՄՆ Սենատն արգելափակել է Ուկրաինային և Իսրայելին ավելի քան 100 միլիարդ դոլարի օգնության մասին օրինագծի քննարկումը

ԱՄՆ Սենատն արգելափակել է Ուկրաինային և Իսրայելին ավելի քան 100 միլիարդ դոլարի օգնության մասին օրինագծի քննարկումը

ԱՄՆ Սենատն արգելափակել է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ավելի քան 100 միլիարդ դոլարի օգնության մասին օրինագծի քննարկումը: Այն շարունակելուն դեմ է քվեարկել 51 սենատոր, կողմ՝ 49-ը:

Քննարկումը սկսելու համար անհրաժեշտ էր 100 ձայնից 60-ը։ Հանրապետականները պնդել են, որ օգնության փաթեթը պետք է ներառի նաև ԱՄՆ-Մեքսիկա սահմանի անվտանգության ապահովման միջոցները:

Քվեարկությունից հետո ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը օրենսդիրներին կոչ է արել աջակցել Կիևին օգնություն հատկացնելու նախագծին: Նրա խոսքով՝ Ուկրաինային ֆինանսավորելը չի կարելի դադարեցնել:

  • Կիսվել: