կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
ԱՄՆ ՊՆ ղեկավարն արևմտյան երկրներին կոչ է արել ձմռանն ընդառաջ մեծացնել օգնությունն Ուկրաինային

ԱՄՆ ՊՆ ղեկավարն արևմտյան երկրներին կոչ է արել ձմռանն ընդառաջ մեծացնել օգնությունն Ուկրաինային

ԱՄՆ վարչակազմն այսօր կհայտարարի Ուկրաինային 250 միլիոն դոլարի չափով ռազմական օգնության հերթական փաթեթի տրամադրման մասին: Այս մասին Գերմանիայում ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Նա հույս է հայտնել, որ օգնությունը կբավարարի Կիևի կարիքները և կտրամադրվի Կիևին հնարավորինս արագ: Նախարարի խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խումբը կենտրոնացած է Կիևին հակաօդային պաշտպանության տեխնիկա, զենք և զրահատեխնիկա մատակարարելու վրա։

Օսթինը նաև կոչ է արել արևմտյան երկրներին ձմռանն ընդառաջ մեծացնել օգնությունն Ուկրաինային։

  • Կիսվել: