ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության խարտիայի կյանքի կոչումը
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ԱՄՆ-ում հանդիպել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին փոխօգնական Էնդրյու Սթոուի հետ, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, ռազմավարական գործընկերության խարտիայի կյանքի կոչումը և Բաքվի տնտեսական երկխոսության արդյունքները:
Մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: Կողմերը վերահաստատել են խաղաղության, անվտանգության և բարեկեցության ամրապնդմանն ուղղված հարցերի շուրջ սերտ փոխգործակցությունը և խորհրդատվությունները շարունակելու պատրաստակամությունը:



