երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղարը՝ Իսրայելի արտգործնախարարի հետ քննարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Իրանի հետ կապված հարցեր

ԱՄՆ պետքարտուղարը՝ Իսրայելի արտգործնախարարի հետ քննարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Իրանի հետ կապված հարցեր

 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը չորեքշաբթի հեռախոսով քննարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և Իրանի հետ կապված հարցեր։

Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
 
«ԱՄՆ Պետքարտուղարը և Իսրայելի արտգործնախարարը քննարկել են մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հետագա ագրեսիայի վտանգը և Իրանի մարտահրավերները:
 
Պետքարտուղար Բլինկենը վերահաստատել է վարչակազմի անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությունն ապահովելու հարցում»,- ասվում է հայտարարության տեքստում։
 
Հիշեցնենք, վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում մեղադրանքներ են հնչում Ուկրաինա ռուսական զորքերի հնարավոր ներխուժման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունն անվանել էր դատարկ և անհիմն հայտարարություններ։
 
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հավանականությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու։

  • Կիսվել: