կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
ԱՄՆ Պետքարտուղարությունում և Պենտագոնում պատրաստվում են «սահուն իշխանափոխության»

ԱՄՆ Պետքարտուղարությունում և Պենտագոնում պատրաստվում են «սահուն իշխանափոխության»

«Ամերիկայի ձայն»․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկայում հանդիպելու է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ենթադրյալ հաջորդ ղեկավարին՝ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյին, ով, ըստ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, նոր վարչակազմի օրոք զբաղեցնելու է ԱՄՆ պետքարտուղարի աթոռը։

Սպիտակ տունը, Պետքարտուղարությունը և Պենտագոնը հինգշաբթի խոստացել են սահուն իշխանափոխություն ապահովել՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի համար։

Միացյալ Նահանգների նոր ղեկավարը չի թաքցնում, թե մտադիր է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ԱՄՆ դաշնային կառավարությունում։

Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելի ներկայացմամբ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկա շաբաթներին ակնկալում է «համապատասխան ներգրավվածություն» իրավահաջորդի՝ սենատոր Մարկո Ռուբիոյի հետ։


Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

  • Կիսվել: