հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ԱՄՆ պետքարտուղարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են հացահատիկային գործարքը

ԱՄՆ պետքարտուղարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են հացահատիկային գործարքը

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բանակցություններ է վարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
 
Ի թիվս այլ հարցերի, հանդիպմանը քննարկվել են հացահատիկային գործարքը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Զրույցը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախաշեմին:

  • Կիսվել: