երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ պետքարտողարն ու Չինաստանի ԱԳ նախարարը «անկեղծ» բանակցություններ են վարել․ պայմանավորվել են կրկին հանդիպել

ԱՄՆ պետքարտողարն ու Չինաստանի ԱԳ նախարարը «անկեղծ» բանակցություններ են վարել․ պայմանավորվել են կրկին հանդիպել

ԱՄՆ պետքարտուղար Էնթողնի Բլինքենն ու Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգն «անկեղծ» բանակցություններ են վարել Թայվանի, առևտրի և այլնի հետ կապված իրենց տարաձայնությունների շուրջ, պայմանավորվել են բանակցությունները շարունակել Վաշինգտոնում։ Այս մասին գրել է Reuters-ը։

 

 

Խոսելով 5,5 ժամ տևողությամբ հանդիպումից հետո, որին հաջորդում էր ընթրիք, ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները երկուստեք ընդգծել են կայուն ու կանխատեսելի հարաբերությունների իրենց ցանկությունը, սակայն Չինաստանը հստակ է եղել, որ Թայվանը համարում է ամենակարևոր խնդիրն ու ամենամեծ ռիսկը: 

 

ԱՄՆ պետքարտուղարի կողմից հինգ տարվա ընթացքում Չինաստան առաջին այցին Էնթոնի Բլինքենն ընդգծել է «սխալ ընկալման ու սխալ հաշվարկների ռիսկը նվազեցնելու անհրաժեշտությունը» ԱԳ նախարար Ցին Գանգի հետ իր բանակցություններում, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը:

«Ցին Գանգը նշել է, որ Թայվանի հարցը Չինաստանի հիմնական շահերի առանցքն է, չին-ամերիկյան հարաբերությունների ամենակարևոր խնդիրն ու ամենակարևոր ռիսկը», - իր հերթին հայտնել է չինական պետական լրատվամիջոցը:

Ըստ Reuters-ի՝ թվում էր, որ նրանք համաձայնության չեն եկել այն մասին, և Ցինը պետք է այցելի Վաշինգտոն՝ շարունակելու զրույցը։

Երկու կողմերն, այնուամենայնիվ, ընդգծել են իրենց քաղաքացիների համար այցելությունները հեշտացնելու կարևորությունը, համաձայնել են քննարկել ուղևորատար թռիչքների ավելացումը և ավելի շատ ուսանողների ու գործարար մարդկանց ընդունելը:

  • Կիսվել: