կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՄՆ նոր կառավարությունը պետք է վերանայի տնտեսական ահաբեկչության քաղաքակնությունը. Զարիֆ

ԱՄՆ նոր կառավարությունը պետք է վերանայի տնտեսական ահաբեկչության քաղաքակնությունը. Զարիֆ

Russia Today հեռուստատալիքին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «ԱՄՆ նոր կառավարությունը պետք է վերանայի տնտեսական ահաբեկչության ներկա քաղաքականությունը», գրում է parstoday.com-ը:

Զարիֆը հավելել է, որ միակողմանի պատժամիջոցների ԱՄՆ-ի ներկա քաղաքականությունը տնտեսական պատերազմ է և տնտեսական ահաբեկչություն:

Նա հավելել է. «Քանի դեռ ԱՄՆ-ն չի հարգել 2015թ ստորագրված համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, Իրանի համար տարբերություն չկա, թե ով է ներկա Սպիտակ տանը»:

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը հակառակ ազդեցություն ունեցավ, հավելելով. «Հարստացված ուրանի Իրանի պաշարները մեծացել են, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, 300 կիլոգրամից հասնելով 4 հազար կիլոգրամի»:

  • Կիսվել: