երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ ներկայությունը Պարսից ծոցում սպառնում է ԻԻՀ անվտանգությանը. Իրան

ԱՄՆ ներկայությունը Պարսից ծոցում սպառնում է ԻԻՀ անվտանգությանը. Իրան

Միացյալ Նահանգների ուժերի ներկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում սպառնալիք է Իրանի անվտանգության համար: Այս մասին ուրբաթ հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ամիր Խաթամին, տեղեկացնում է ISNA-ն:

Խաթամին ասել է. «Ամերիկացիների ապօրինի ներկայությունը սպառնալիք է Պարսից ծոցում անվտանգության համար»:

Նախարարն ընդգծել է՝ «ԱՄՆ-ն Իրանի սահմաններին է մոտենում աշխարհի մեկ այլ ծայրից»:

Խաթամին այս խոսքերով արձագանքել է Պարսից ծոցում տեղի ունեցած միջադեպին, երբ ամերիկացիների և իրանցիների ռազմանավերը մոտեցել էին իրար:

  • Կիսվել: