ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
ԱՄՆ-ն Ուկրաինային 2,6 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

ԱՄՆ-ն Ուկրաինային 2,6 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի

Այսօր ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին, որի ընդհանուր գումարը կկազմի 2,6 մլրդ դոլար, տեղեկացնում է Associated Press-ը։

Ինչպես նշել են ԱՄՆ Պաշտպանության նախարարությում՝ այս փաթեթը, ի թիվս այլ բաների, կներառի մեծ քանակությամբ զինամթերք HIMARS բազմակի հրթիռային համակարգերի համար, ինչպես նաև սովորական հրետանային արկեր։

Բացի այդ՝ օգնությունը ներառում է հակատանկային համակարգեր, տարբեր զենքեր, ծանր տեխնիկայի մեքենաներ և տեխնիկական սպասարկում:

  • Կիսվել: