ԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկել են միջուկային էներգիայով աշխատող տվյալների կենտրոն ստեղծելու գաղափարը. աղբյուր
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկել է միջուկային էներգիայով աշխատող տվյալների կենտրոն ստեղծելու գաղափարը, տեղեկացնում է The Economist-ը։
Նշվում է, որ զրույցների ընթացքում քննարկվել է նաև Բերինգի նեղուցի տակ թունելի կառուցման հարցը։ Այս նեղուցը բաժանում է Ասիան և Հյուսիսային Ամերիկան։
The Economist-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքին մոտ կանգնած անձինք բանակցություններ են վարում ռուսական էներգետիկ նախագծերում մասնակցության շուրջ, չի հստակեցվում, սակայն, թե կոնկրետ ովքեր են ներգրավված։
Հաղորդվում է նաև, որ, դրանից բացի, քննարկվում են Արկտիկայում հազվագյուտ մետաղների, նավթի և գազի հետ կապված հնարավոր գործարքներ։


