ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԱՄՆ-ն սպասում է Ռուսաստանի պատասխանին՝ Ուկրաինայում հրադադար կնքելու համար. Ռուբիո

ԱՄՆ-ն սպասում է Ռուսաստանի պատասխանին՝ Ուկրաինայում հրադադար կնքելու համար. Ռուբիո

ԱՄՆ-ն սպասում է Ռուսաստանի դրական պատասխանին՝ որքան հնարավոր է շուտ հրադադար կնքելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն։ 
 
Նա նշել է, որ Ռուսաստանը բարի կամք կդրսեւորի, եթե հակամարտության ավարտի շուրջ բանակցություններ սկսելու համաձայնություն տա։

՛՛ԱՄՆ-ն Ռուսաստանին կփոխանցի Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկները։ Թրամփը հրադադար է ուզում, Ուկրաինան պատրաստ է դրան, ԱՄՆ-ն սպասում է Ռուսաստանի պատասխանին՛՛,-ասել է Ռուբիոն:

Բացի դրանից՝ ամերիկյան կողմից նաև նշել են, որ հույս ունեն՝ ռուս-ուկրաինական պատերազմը շուտափույթ կդադարեցվի, և կողմերը կանցնեն բանակցությունների։

  • Կիսվել: