ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցրել Վրաստանի մի շարք պետական պաշտոնյաների նկատմամբ․ վրացական կողմն արձագանքել է
Այսօր ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցրել Վրաստանի մի շարք պետական պաշտոնյաների նկատմամբ՝ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ոտնահարելու համար, հայտարարելէ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և նշել, որ «սև ցանկում» են ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլին և նրա տեղակալներից մեկը՝ Միլերի Լագազաուրին, ծայրահեղական խմբավորման երկու առաջնորդներ՝ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն, որոնք կոպտորեն ոտնահարել են խաղաղ հավաքների ազատությունը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերի ժամանակ։
Բլինքենը հավելլ է. «Մենք շարունակում ենք անհանգստացած մնալ Վրաստանում մարդու իրավունքների ոտնահարման և հակաժողովրդավարական գործողություններով և կդիտարկենք լրացուցիչ գործողություններ։ Միացյալ Նահանգները միանշանակ աջակցում է վրացիների՝ ազատ հավաքների, խոսքի և մյուս հիմնարար իրավունքները՝ առանց բռնության, ահաբեկման կամ ճնշելու վախի»։
Վրացական կողմից արձագանքել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդին:
Նա նշել է, որ այդ անձանց դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները միջամտություն են երկրի խորհրդարանական ընտրություններին
«Այս պատժամիջոցները վիրավորանք է ոստիկանության նկատմամբ, մի կողմից՝ վիրավորանք հաստատության համար, մյուս կողմից, և փորձ՝ ազդելու վրաց ժողովրդի ընտրության և կամքի վրա, երրորդ կողմից՝ սա միջամտություն է Վրաստանի ընտրություններին»,- ասել է պաշտոնյան: