ԱՄՆ-ն նշել է իր համար սպառնալիք ներկայացնող հինգ երկրներ
ԱՄՆ հետախուզական հանրությունը հրապարակել է 2026 թվականի զեկույցը ԱՄՆ անվտանգության հիմնական սպառնալիքների վերաբերյալ, որտեղ առանձնակի տեղ է հատկացված Չինաստանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի և Պակիստանի կողմից բխող միջուկային սպառնալիքներին: Այս մասինն տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Զելույցում, մասնավորապես, ասված է. «ԱՄՆ միջուկային զսպման հուսալի ներուժը շարունակում է ապահովել մեր անվտանգությունն այստեղ՝ հայրենիքում: Սակայն Չինաստանը, Ռուսաստանը, ԿԺԴՀ-ն, Իրանը և Պակիստանը իրականացնում են միջուկային և սովորական մարտագլխիկներով հրթիռների առաքման մի շարք նոր, առաջադեմ կամ ավանդական համակարգերի հետազոտություններ և մշակումներ, որոնք ընդունակ են հարվածել մեր երկրի տարածքին»:
Նշվում է նաև, որ, չնայած հարվածային անօդաչու թռչող սարքերի աճող տարածմանը, Չինաստանը, Իրանը, ԿԺԴՀ-ն, Պակիստանը և Ռուսաստանը կշարունակեն առաջնահերթություն տալ առաջադեմ հրթիռներին, որոնք ընդունակ են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի համար:


