ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Պայմանավորված Ուկրաինայի իրավիճակով՝ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ ուղղված ռուսական տասնյակ պաշտպանական ընկերությունների, խորհրդարանի հարյուրավոր անդամների և երկրի խոշորագույն բանկի գործադիր տնօրենին, տեղեկացնում է Reuters-ը:

Բացի այդ, նշվում է նաև, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իր կայքում նաև ուղեցույց է հրապարակել՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի մասնակցությամբ ոսկու հետ կապված գործարքները կարող են պատժամիջոցների ենթարկվել Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից:

  • Կիսվել: