երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԱՄՆ-ն Լավրովի պատվիրակության անդամներին վիզա չի տալիս

ԱՄՆ-ն Լավրովի պատվիրակության անդամներին վիզա չի տալիս

Ռուսաստանը 56 վիզա է խնդրել ԱՄՆ-ից ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի պատվիրակության համար՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանին Նյու Յորք մեկնելու համար, սակայն դրանցից ոչ մեկը դեռ չի ստացել։ Այս մասին ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզյան բողոքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, հայտնում է Reuters-ը։

Դեսպանն ասել է, որ վերջին մի քանի ամիսներին ԱՄՆ-ն «հետևողականորեն մերժել է մուտքի վիզաները» մի շարք ռուս պատվիրակներին՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար, և դա «տագնապ է առաջացնում»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել է, որ իր երկիրը լրջորեն է վերաբերվում իր պարտավորություններին որպես պետություն, որտեղ անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը։ Գործակալության զրուցակիցը նշել է, որ, ԱՄՆ օրենսդրության համաձայն, վիզաների մասին գրառումները գաղտնի են, ուստի ինքը չի կարող մեկնաբանել առանձին դեպքեր։

Ամերիկյան կողմը կարող է հրաժարվել օտարերկրյա դիվանագետներին վիզա տրամադրելուց՝ անվտանգության և արտաքին քաղաքական նկատառումներից ելնելով։

 

Սեպտեմբերի 12-ին Նյու Յորքում աշխատանքները կսկսի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանը։ Սեպտեմբերի 20-ին կսկսվի բարձր մակարդակի ավանդական շաբաթը. աշխատանքներին կմասնակցեն պետությունների ղեկավարները։

ԱՄՆ-ը Սերգեյ Լավրովի դեմ պատժամիջոցներ է սահմանել փետրվարի վերջին։

  • Կիսվել: