երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ն կորոնավիրուսից մահացության ցուցանիշով գերազանցել է բոլոր պետություններին. CNN

ԱՄՆ-ն կորոնավիրուսից մահացության ցուցանիշով գերազանցել է բոլոր պետություններին. CNN

Միացյալ Նահանգները շաբաթ շրջանցել է Իտալիային Covid-19 կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով, տեղեկացնում է CNN-ը:

Նշվում է, որ ներկա պահին ԱՄՆ-ն մահացության ցուցանիշով առաջին տեղում է գտնվում ողջ աշխարհում:

Ըստ Worldometers կայքի վերջին տվյալների՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից ԱՄՆ-ում 19 721 մարդ է մահացել: Այսօր գրանցված մահվան նոր դեպքերի քանակը 974-ն է: Վարակվածների թիվը գերազանցել է 507 000-ը: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 459 467 մարդ:

  • Կիսվել: