հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ-ն դեռ չի ծրագրում վերահսկողության տակ վերցնել իրանական ուրանը. Թրամփ

ԱՄՆ-ն դեռ չի ծրագրում վերահսկողության տակ վերցնել իրանական ուրանը. Թրամփ

Ներկայումս Վաշինգտոնը չի ծրագրում Իրանում հարստացված ուրանի առգրավման գործողություններ իրականացնել, սակայն ապագայում նման ծրագրեր կարող են ի հայտ գալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է AP-ը:

«Մենք դրա վրա չենք կենտրոնացած, բայց որոշ պահի դա հնարավոր է: Այժմ մենք կենտրոնանում ենք նրանց հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ռմբակոծելու վրա»,-ասել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփն ասել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կավարտի, երբ ինքը «ենթագիտակցորեն» հասկանա, որ արդեն ժամանակն է։

Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է, որ նավթի ու մյուս ապրանքների գները կսկսեն անկում ապրել գործողության ավարտից անմիջապես հետո:

 

  • Կիսվել: