հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը

ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը

ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են «Գրին քարտի խաղարկության» ծրագիրը: Պատճառն այն է, որ Բրաունի համալսարանում հրաձգության մեջ կասկածվողը երկիր է ժամանել այդ ծրագրով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Նախագահ Թրամփի ցուցումով ես անմիջապես հրամայում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) կասեցնել DV1 ծրագիրը՝ ապահովելու համար, որ ամերիկացիները այլևս չտուժեն այս վնասակար ծրագրից»:

Նախարարը հավելել է, որ Բրաունի համալսարանում կրակած Կլաուդիո Նևիս Վալենտին այդ ծրագրով ԱՄՆ Է ժամանել 2017 թվականին՝ ստանալով Գրին քարտ:

  • Կիսվել: