կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՄՆ-ն չի բացառում Ռուսաստանում իր դեսպանի երկարատև բացակայությունը. Foreign Policy

ԱՄՆ-ն չի բացառում Ռուսաստանում իր դեսպանի երկարատև բացակայությունը. Foreign Policy

Ամերիկայի իշխանություններն ընդունում են, որ Ռուսաստանում դեսպանի պաշտոնը դիվանագիտական ​​առաքելության նախկին ղեկավար Ջոն Սալիվանի հեռանալուց հետո թափուր կմնա մի քանի ամիս կամ գուցե՝ ավելի։ Այս մասին գրում է Foreign Policy-ն՝ ընդգծելով, որ, ամենայն հավանականությամբ, այս իրավիճակը պայմանավորված է երկու երկրների միջև ոչ բավարար հարաբերություններով։

Foreign Policy-ի հրապարակման մեջ նաև ասված է, որ ամերիկացի ներկայիս և նախկին  դիվանագետները թերահավատորեն են վերաբերվում Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպանին հավատարմագրի արագ տրամադրման հնարավորությանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Սալիվանը լքել է պաշտոնը կնոջ՝ Գրեյս Ռոդրիգեսի մահվան պատճառով, ուստի Վաշինգտոնն այժմ ռոտացիա է պատրաստում Մոսկվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար։ 

  • Կիսվել: